Վաղ առավոտից «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» հերթեր են։
Ֆեյսբուքում օգտատերերը լուսանկարներ են հրապարակում, որտեղ երևում է, որ արյուն հանձնելու նպատակով մարդկանց հոսքը արյունաբանական չի դադարում։
Երեկ Առողջապահության նախարարությունը արյան կամավոր դոնորության կոչ էր արել:
Նախարարության կոչին անմիջապես արձագանքել են մեծ թվով քաղաքացիներ:
Նշենք, որ երեկ նույնպես արյունաբանական կենտրոնում մեծ հերթեր էին։
Հավելենք նաև, որ արյան դոնոր կաևող են լինել
-լինեն 18 և ավելի տարեկան
-կանայք պետք է ունենան առնվազն 53 կգ քաշ (դաշտանային ցիկլից անցած լինի 5 օր), տղամարդիկ՝ 63 կգ
-արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր՝ ըստ բժշկի որոշման,
-զարկերակը պետք է լինի 60-90 հարված րոպեում
Արյան դոնոր կարող են լինել այն անձինք, ովքեր՝
-օգտագործել են որոշ տեսակի դեղեր (օրինակ՝ հակաբիոտիկներ)
-վերջին 2 ամսում ունեցել են ալերգիկ դրսևորումներ
-ունեն 37 և ավելի բարձր ջերմություն
-ունեն վարակիչ հիվանդություններ
-վերջին 6 ամսում ենթարկվել են վիրահատության, այդ թվում նաև՝ հղիության արհեստական ընդհատում
-ունեն սիրտ-անոթային, նյարդային, շնչառական, մարսողական համակարգերի մի շարք հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ, արյան հիվանդություններ
-վերջին 6 ամսում 1 ամսից ավել գտնվել են ՀՀ-ից դուրս
-կատարել են որոշակի տեսակի պատվաստումներ
-այդ թվում նաև հղի և լակտացիոն շրջանում գտնվող կանայք
Արյունատվության նախապատրաստում
-արյունատվության օրը չպետք է օգտագործել յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր,
-արյունատվությունից 24 ժամ առաջ չպետք է օգտագործել ոգելից խմիչքներ,
Ա️րյունատվության համար պետք է ներկայանալ անձնագրով կամ զինվորական գրքույկ։
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Արցախի ուղղությամբ։
Լուսանկարը՝ Էլիզա Զախարյանի ֆեյսբուքի էջից։