«Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանը դիմել է Ադրբեջանի բնիկ ժողովրդներին։ Նա իր ֆեյսբուքի էջում գրել է, որ այս պատերազմով սկսվում է Ադրբեջան կոչվող արհեստական պետության կազմաքանդումը։
«Ժամանակն է, որ դուք ինքնակազմակերպվեք և լծվեք ազատագրական պայքարին։ Համոզվա՛ծ եղեք, որ մենք՝ այս տարածաշրջանի բնիկ ազգերս, ձեռք-֊ձեռքի տված ջախջախելու ենք թշնամուն և ամբողջությամբ տեր ենք լինելու մեր հայրենիքներին։ Նկատի ունեցե՛ք, որ զինադադարի և ինչ-որ լուծում գտնելու վերաբերյալ աշխարհի ներկայիս ջանքերը կտրված են իրականությունից։ Ադրբեջան անվամբ մինի կայսրության վախճանն այլևս կախված է մեր կամքից և գործողություններից, քանի որ աշխարհի հզորների մեծ մասի և մեր շահերն ընդհանուր առմամբ համընկնում են»,- գրել է Սեֆիլյանը։