Տոնածառի լույսերը (էլեկտրական ծաղկաշղթա) առաջին անգամ պատրաստվել են 1895թ. ԱՄՆ-ում՝ Սպիտակ Տան տոնածառը զարդարելու համար: ԽՍՀՄ-ում առաջին լույսերն սկսել են արտադրել 1938 թվականից: Սկզբնական արտադրանքը կրել է ЁГ-1 անվանումը, որն իրենից ներկայացնում էր երկու զուգահեռ էլեկտրական լարեր՝ գույնզգույն կոնաձև լույսերով: ЁГ-1-ի հետ տրվում էր լրացուցիչ 3 լամպ և վառված լամպերը գտնելու և դրանք փոխելու ցուցումներ: Լույսերը նախատեսված էին 127 վոլտ լարման հոսանքի համար:
Տոնածառի լույսերը սկզբում պատրաստվում էին ձեռքով: Հաճախ դրանց մասերը վաճառվում էին առանձին, իսկ գնողը հավաքում էր տանը: Այսօր տարածված են տոնածառի լուսադիոդային լույսերը: Ընդ որում՝ կարմիր և դեղին լույսերը համարվում են ամենաերկար վառվողները. դրանք կարող են վառվել 90 հազար ժամ՝ առանց խամրելու, իսկ ամենաքիչ վառվողները սպիտակներն են՝ 50 հազար ժամ։