ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ի երեկոյան Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից՝ ի պատիվ «Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի» մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող ընդունելությանը։
Ընդունելության շրջանակներում Նիկոլ Փաշինյանը սելֆի է հրապարակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։
«Իմ լավ ընկերների՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ»,-գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից լուսանկարներ հրապարակել։
Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ նշելով․
«Մեր լավ բարեկամի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ»: