Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 515 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 33005-ի: Հուլիսի 15-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 21348 է, փաստացի բուժվում է 10876-ը, գրանցվել է մահվան 592 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 139220 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 189-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 32490 դեպք։