Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47552-ի:
Սեպտեմբերի 21-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 42637 է, իսկ վերջին մեկ օրում առողջացել է 29 քաղաքացի, փաստացի բուժվում է 3692-ը, գրանցվել է մահվան 936 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 265241 թեստավորում։
Այլ պատճառով մահվան ելքերը 287 են։