Արցախի պետականության բեկորներն են մնացել։ Այս մասին 3 լրատվամիջոցների հետ զրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ Քոչարյանի՝ Արցախում պետք է փոխվի ամբողջ պետական համակարգը։ «Շատ պրագմատիկ ձևով պետք է այդ համակարգը փոխել, ստեղծել ավելի գործուն համակարգ։ Մենք Սյունիքի մասին ենք խոսում, բայց այսօր մենք Արցախում ամեն օր տարածքներ են կորցնում։ Ոչ մի բնագիծ չի պահպավում, որտեղ ուզում են, առաջ են գալիս։ Պետք է ստեղծվի այնպիսի միավոր, որով կկարողանանք պահպահնել Արցախի այդ բեկորները»,-նշել է Քոչարյանը։
Նա ընդգծել է, որ պետք է գնահատել իրավիճակը, և ստեղծել ադեկվատ կառավարման մոդել։ «Արցախում ամեն օր մենք շարունակում ենք պարտվել»,-նշել է նա։
Խոսելով բանակում անհրաժեշտ բարեփոխումների մասին՝ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ 1996 թ-ին այն ժամանակվա ղեկավարությունը ստեղծել է երկու պետություն-մեկ բանակ մոդելը։ «ՊԲ-ն այն ժամանակվանից հայկական բանակի մի մասն էր։ Արցախի ՊԲ-ն կոնկրետ կառուցվածք չունի։ Մենք առաջնորդվում էինք այն գիտակցմամբ, որ միասնական բանակն էր մեր պաշտապանության գրավականը։ 94-ից սկսած այդ բանակը համարվում էր տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։ Արցախում պետք է բոլոր բնակիչները բանակի մաս դառնան, կարելի է ուսումնասիրել նաև իսրայելական փորձը։ Պետք է քրտանաջան աշխատանքի արդյունքում նոր մոդելի բանակ ստեղծել։ Դժվարացել են նաև այստեղից զորակոչ տանելը և այլ հարցեր։ Եթե ռուս խաղաղապահները պետք է ապահովեն Արցախի անվտանգությունը, էլ ինչպես կարող ենք խոսել Արցախի պետականության մասին»,-նշել է Երկրորդ նախագահը։