Քաշաթաղի շրջանի Սոնասար համայնքից Գառնի բնակության տեղափոխված կանանց նախաձեռնությամբ այսօր մի քանի ժամ անցկացրինք միասին: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը։
«Հանդիպմանը մասնակցում էին նաև 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների, ինչպես նաև ավելի վաղ տարիներին իրենց որդիներին կորցրած մայրեր: Ներկա էին 44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած հերոսներից Արմեն Հասանյանը, այս ամիսների ընթացքում մշտապես մեր վիրավոր զինվորների կողքին կանգնած Հուշիկ Խոսրովյանը: Զրուցեցինք, իրար սփոփեցինք, իրար հետ լաց եղանք, իրար հետ ծիծաղեցինք: Միասին միշտ ավելի հեշտ է»,- նշել է Հակոբյանը։