Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնավոր այցով մեկնել է Արցախ: Այս մասին գրել է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Այցի ընթացքում քաղաքապետ Մարությանը, մասնավորապես, կհանդիպի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ:
Օրակարգում երկու մայրաքաղաքների միջեւ փոխգործակցությանը վերաբերող հարցեր են»,-նշել է Հ․ Կարապետյանը։