Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ ՀՀ ԶՈւ-ն Ադրբեջանի մարտական դիրքերն են գնդակոծել: Այս մասին ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՊՆ ղեկավար Վաղարշակ Հարությունյանին հարց ուղղեց ԱԺ իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
Հարցին պատասխանելով Պնախարարի պաշտոնակատարն ասաց, որ սա հնարք է Ադրբեջանի կողմից՝ կոծկելու սեփական գործողությունները: ՊՆ-ն ժամեր առաջ հայտարարություն է տարածել ու հերքել ադրբեջանական կողմի հայտարարությունն այն մասին, թե հայերը կրակում են իրենց ուղղությամբ:
Հարությունյանը կապ է հաստատել Ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների հետ, որոնք իրենց հերթին հերքել են այդ տեղեկությունը:
«Մենք հստակ գիտենք, թե նրանք ինչ մարտավարություն են մշակել»,- ասաց նախարարի պաշտոնակատարարը՝ միանալով պատգամավոր Բաղդասարյանի հորդորին՝ ուղղված հայկական լրատվամիջոցներին, թե պետք չէ գեներացնել ադրբեջանական մամուլի տեսությունը: