Լեռնային Ղարաբաղի բնակիչ լինելու համար պետք է բնակվել Լեռնային Ղարաբաղում։ Երբ որ հանրապետականներն ասում են, որ Ղարաբաղի բնակիչներով այդ հարցը լուծվելու է, բա էդ բնակիչնրը որտե՞ղ էին ապրելու, որ բնակիչ դառնային։ Ապրելու էին այնտեղ, որտեղ 88 թվականին։ Բա էդ ո՞նց եք ասում, թե Շուշիի հարց չի եղել, երբ որ այդ հարցը եղել է 1999, 2007, 2013, 2016 և 2018 թվականների փաստաթղթերում։
Այս մասին Աջափնյակում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ հնչող մեղադրանքների ճնշող մեծամասնության մեջ մենք մեղք չունենք։
«Որ մեզ ասում են դավաճան, պետք չէ վիճել։ Պետք է ասել՝ լավ, բացատրեք, ձևակերպեք ինչումն է մեր դավաճանությունը։ Մեզ մեղադրում են պատերազմից չխուսափելու համար։ Ես ասել եմ պատերազմից խուսափող էիք՝ 2016 թվականին խուսափեիք»,- ասաց վարչապետի ԺՊ-ն։
Փաշինյանն ասաց, որ դրա գինը Ղարաբաղի կեսն առանց կարգավիճակի տալն էր՝ ներառյալ Շուշին, սակայն մենք որոշել ենք չհանձնվել, այլ պայքարել։
Ընդ որում իշխանությանը մեղադրում են «նոր պատերազմ, նոր տարածքներ» բանաձևի համար այն դեպքում, երբ այդ թեզի հեղինակները մեղադրողներն են։
«Այս դատում մենք մեղադրյալ չենք, այս դատում մենք մեղադրող ենք»,- նշեց Փաշինյանը։