«Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացրել է նախընտրական ծրագիրը։
««ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի նախընտրական ծրագիրն արդեն հասանելի է դաշինքի պաշտոնական կայքում։
9 հիմնական բաժիններից բաղկացած ծրագիրը մեր տեսլականն է և գործողությունների ռազմավարությունը՝ միտված հայ ազգի մեջքն ուղղելուն, կպնելուն Հայաստանն ամուր հիմքերի վրա կրկին կանգնացնելու գործին և ապրեցնելուն։
Ծանոթանալ ծրագրին և ներբեռնել կարող եք հետևյալ հղումով»,- ասված է դաշինքի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ դաշինքը գլխավորում է Արթուր Վանեցյանը։