Հայկական կողմը Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանին է փոխանցել 12 մարդու, հայտնում է ТАСС-ը։
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը 2 շաբաթ Բաքվի 7 Երեւանի հետ ինտենսիվ բանակցություններ է վարել «բոլորը բոլորի դիմաց» գերիների փոխանակման շուրջ:
«Արդյունքում այսօր փոխանակումը կայացել է. գեներալն անձամբ է հայկական կողմին փոխանցել 44, ադրբեջանական կողմին՝ 12 մարդու», — հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը:
Հայաստանն ու Ադրբեջանը երկուշաբթի օրվանից սկսել են գերիների և պատանդների փոխադարձ փոխանակումը:
Միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության մասնակցությամբ անցկացված բանակցությունների արդյունքում հայկական և ադրբեջանական կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակել գերիներ և պատանդներ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, և ընթացիկ տարվա դեկտեմբերի 14 – ին սկսվել է գերիների և պատանդների փոխադարձ վերադարձը։
Այսօր Հայաստան են վերադարձել պաշտոնապես հաստատված 44 գերիներ։