ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ղեկավարությամբ ԱԺ-ում տեղի ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Օրակարգում չորս հարց էր.
1․ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը,
2․ Պետական գույքի մասնավորեցման 2018-2020 թթ․ ծրագրերի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը,
3․ Գնումների մասին ՀՀ Օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը,
4․ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության, պարտադիր ապահովագրության մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Բոլոր չորս հարցերը, արցախ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայքով տեղի ունեցող պատերազմական գործողությունների հետ կապված իրավիճակով պայմանավարված, հետաձգվեցին 1 կամ 2 ամսով։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստն այսքանով ավարտվեց։