Իր աշխատավայրից ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման է ենթարկվել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։ Այս մասին գրել է Ա. Էլիբեգովայի փաստաբան Դավիթ Ավագյանը՝ հայտնելով, որ այս պահին գտնվում է ԱԱԾ շենքում:
«Արդեն 40 րոպեից ավելին ԱԱԾ աշխատակիցները ինձ թույլ չեն տալիս մուտք գործել շենք և հանդիպել վստահորդիս հետ իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով, որով կոպիտ կերպով խախտվում է վստահորդիս պաշտպանության իրավունքը։ Հայտարարում եմ, որ ցանկացած դատավարական գործողություն, որ կատարվել է իր կողմից ընտրված փաստաբանի բացակայությամբ, ապօրինի է»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակը հարակից երկու այլ աշխատասենյակներ, որից հետո նրան բերման են ենթարկել ԱԱԾ: Բնակարանի խուզարկությունից հետո բերման է ենթարկվել նաև «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը: