ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը։
Նախագծով առաջարկվում է կարգավորել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և «Սնանկության մասին» օրենքով սահմանված վարույթների հարաբերակցությունը:
Մասնավորապես՝ ինչ է տեղի ունենում, երբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով գույքի բռնագանձումը որևէ կերպ առնչվում է սնանկության վարույթին, իրավասու մարմինը՝ Գլխավոր դատախազությունը, ինչ իրավունքներ ունի:
Բացի այս, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը քննելու համար ենթամասնագիտացված դատարաններ, որոնց միջոցով կլուծվի նաև դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը: