ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը փաստաբանի բացակայության պատճառով հետաձգվեց։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած միջնորդությունների քննարկումը։ Ալեքսանյանը հետաձգեց նիստը, որպեսզի դատավորին բացարկ հայտնելու միջնորդություն պատրաստի:
Դատավորն առաջարկեց բարձրաձայնել միջնորդությունը, հենց այն պատրաստ լինի: Էրիկ Ալեքսանյանը լքեց նիստերի դահլիճը։
Նիստը նշանակվեց օգոստոսի 31-ին՝ ժամը 13:00-ին։