ՀՀ Կառավարությունը սեպտեմբերի 26-ի նիստում հաստատեց որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին որոշում: Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցը և շինության ներսում առկա շարժական գույքը որպես նվիրատվություն անցավ Հայաստանի Հանրապետությանը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով շինության ընդհանուր արժեքը կազմում է մոտ 313 մլն դրամ և մինչև տարեվերջ կհստակեցվի շինության ճակատագիրը։
Հավելենք, որ Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները հարուցված քրեական գործի շրջանակներում 2018 թվականի նոյեմբերի 19-ին «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու դիմում էին ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտեին: