Սարո Գևորգյանը դարձել է Սոչիում անցկացվող «Նոր ալիք-2021» երիտասարդ կատարողների ամենամյա միջազգային մրցույթի առաջին օրվա հաղթող:
Հայաստանի մասնակիցը առաջին մրցութային օրվա արդյունքներով հավաքել է ժյուրիի բոլոր անդամների առավելագույն միավորը։
Նշենք, որ «Նոր ալիք-2021» միջազգային երաժշտական մրցույթն անցկացվում է Սոչիում օգոստոսի 19-25-ը։
Երգիչը ծնվել է Մարտունի քաղաքում։ Կրթություն և ստեղծագործական փորձ է ստացել «Դո-Ռե-Մի» վոկալ-ստուդիայում, երգի պետական թատրոնում և Երևանի մշակույթի պետական քոլեջում, նշված է երաժշտական մրցույթի պաշտոնական կայքում: