Թբիլիսիի Լիլո բնակավայրում բազմաբնակարան շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է մեկ մարդ: Նախնական տեղեկություններով՝ Թենգիզ Ստուրուայի փողոցում գտնվող բնակելի տանը գազի պայթյուն է եղել: Մահացել է միջին տարիքի մի կին: Ինչպես հաղորդում է 1tv.ge-ն, պայթյունի հետևանքով կինը ծանր վնասվածքներ է ստացել, սակայն նրան փրկել չի հաջողվել:
Պայթյունը տեղի է ունեցել ութ հարկանի շենքի չորրորդ հարկում: Փրկարարները տարհանել են բնակիչներին: