Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ահազանգ է ստացել, որ Երևանի Զաքյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող շենքի տանիքից ծուխ է նկատվում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։13-ին, մարվել՝ 21։22-ին։