Դեկտեմբերի 16-21-ը Պյատիգորսկում կայացել է բռնցքամարտի երիտասարդական միջազգային մրցաշարը։ Մրցաշարին մասնակցել են նաև Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները։
Հայ մարզիկները հիանալի են հանդես եկել՝ նվաճելով 7 ոսկե և 2 արծաթե մեդալ։ Այս մասին ասված է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։
Մրցաշարի հաղթող են դարձել 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 64 կգ քաշային Գուրգեն Կակոյանը, 69 կգ քաշային Արմեն Մանուկյանը, 75 կգ քաշային Էրիկ Աբելյանն ու գերծանր քաշային Տիգրան Գևորգյանը:
2-րդ տեղն են գրավել 49 կգ քաշային Հենրիկ Սահակյանն ու գերծանր քաշային Մկրտիչ Մանուկյանը:
Բացի այս, հայ բռնցքամարտիկները ստացել են նաև անհատական մրցանակներ: Մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ է ճանաչվել Գուրգեն Կակոյանը, իսկ Ռուսլան Ասլիկյանը մրցանակ է ստացել լավագույն տեխնիկա ցուցադրելու համար: