Երևանի «Մայր Հայաստան» հուշահամալիրի ռազմապատմական թանգարանում ավարտվել Է 2019 թ․ Բանակային միջազգային խաղերի բարեկամ բանակների զինծառայողների ռազմապրոֆեսիոնալ վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի «Էրուդիտ» հերթական փուլը:
Այս մասին տեղեկատվություն է տարածել ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Ռազմական պատմության և միջազգային հումանիտար իրավունքի իմացության «Էրուդիտ» մրցույթի ընթացքում ստուգվել են մասնակիցների գիտելիքները ռազմական պատմության, մարտական փառքի, զինվորական արիության և Հայրենիքի պաշտպանների ավանդույթների բնագավառում:
Մրցույթը թեստավորման ձևաչափով անցկացվել է ռուսերեն և անգլերեն լեզուներով, յուրաքանչյուր թեստում 18-ական հարց, 3-ական հարց՝ մասնակից երկրի յուրաքանչյուր թիմից: Հարցերը ներառել են հետևյալ թեմաները՝ 1941-1945 թթ․ Հայրենական մեծ պատերազմի պատմությունը, Հայրենական մեծ պաատերազմի ժամանակաշրջանի սպառազինության և ռազմական տեխնիկայի տակտիկատեխնիկական բնութագրերը, Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ-ի հերոսները, Հայրենական մեծ պատերազմի մարշալները, ԽՍՀՄ-ի հերոս քաղաքները, միջազգային հումանիտար իրավունքը: «Էրուդիտ» մրցույթի բոլոր մասնակիցները պատրաստության ու գիտելիքների բարձր մակարդակ են ցուցադրել:
Մրցույթի հաջորդ փուլը «Ատլետ» ռազմամարզական մրցությունն է, որն օգոստոսի 8-ին և 9-ին կանցկացվի Հայաստանի պաշտպանության նախարարության զորափորձարանում: Բարեկամ բանակների զինծառայողների ռազմապրոֆեսիոնալ վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթը 2009 թ․ ամեն տարի անցկացվում է ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլաններին համապատասխան: