Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ավարտվեց կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարի 22 տուրերից հետո Զավեն Անդրիասյանը հավաքեց 17 միավոր և լրացուցիչ միավորներով գրավեց երկրորդ տեղը՝ նվաճելով արծաթե մեդալ։
Առաջին հորիզոնականը զբաղեցրեց ռուս շախմատիստ Իգոր Լիսիին:
Գաբրիել Սարգսյանը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ նախօրեին Գաբրիել Սարգսյանը դարձել էր արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն:
Մեր գրոսմայստերը 13 հնարավորից վաստակել էր 10,5 միավոր և հռչակվել Եվրոպայի 2019 թվականի արագ շախմատի չեմպիոն:
Զավեն Անդրիասյանը 9,5 միավորով գրավել էր 13-րդ հորիզոնականը: