Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Անկարա կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտնել է, որ Թեհրանում տեղի կունենա Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը՝ քննարկելու տարածաշրջանային համագործակցության հարցերը, հաղորդում է Mehr գործակալությունը:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ Իրանի ղեկավարությունը ակնկալում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Թեհրան:
Հարևան երկրների ղեկավարների եռակողմ գագաթնաժողովի ստույգ ժամկետները Իրանի դիվանագիտության ղեկավարը չի նշել՝ սահմանափակվելով նրանով, որ հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին: