Վրաստանը մտադիր է սեփական ռազմակայանները համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին․ այդ նպատակի իրագործման շուրջ աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են։ Այս մասին, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նշվում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Ենթակառուցվածքային արդիականացման նախագծերը մեկնարկել են Մուխրովանի բազայից (Կախեթի երկրամաս)։ Ստորաբաժանումների տեղակայման վայրը կկարգավորվի ՆԱՏՕ-ի զորանոցային համակարգի չափանիշներով: Վրաստանի պաշտպանության նախարարի որոշմամբ՝ բացի նոր զորանոցներից տարածքում կկառուցվեն նաև սպորտային հրապարակներ և լողավազաններ: Մուխրովանիի բազան կունենա ամենամեծ հրաձգարանը։ Պաշտպանության նախարարը տեղում ծանոթացել է նախագծային-շինարարական աշխատանքներին», – ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալների համաձայն ՝ հաջորդ ռազբազան կլինի Պալդոյի վարժական կենտրոնը (Կախեթի երկրամաս): Պաշտպանության նախարարությունը նաև նախատեսում է նոր համազգեստ տրամադրել զինվորականներին և ամբողջովին նորացնել հանդերձանքն ու սննդակարգը: