ՀՀ կառավարությունը, չնայած համավարակի և պատերազմի հետևանքներին, կարողացել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը։
Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուզազյանը՝ ներկայացնելով 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություն։
Կառավարությանը հաջողվել է վճարել համեմատաբար համարժեք գին՝ նախանշված արդյունքներին հասնելու համար:
«Կառավարության պարտք – ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 63,5 տոկոս, իսկ պետական բյուջեի դեֆիցիտը եղել է շուրջ 5 տոկոս, որը տրամաբանական է հարկաբյուջետային վերանայված քաղաքական համատեքստում»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Նա նշեց,որ այս հանգամանքը, ըստ հարկաբյուջետային կանոնների տրամաբանության, թույլ է տալիս ՀՆԱ-ի թիվը հասցնել 60% -ի։ ՀՀ կառավարությանը ներկայացրել է մակրո և հարկաբյուջետային միջոցառումների նախագիծ, որը թույլ կտա հանրապետությանը վերադառնալ թույլատրելի 60%-ին՝ հաջորդ 5 տարվա ժամանակահատվածում: