Այսօր ժամը 13։00-ին նախատեսված ավտոերթը հասկանալի պատճառներով չեղարկվել է։
Այս մասին հայտնել է Հայրենիքի փրկության շարժումը:
«Շարժման առաջիկա գործունեության վերաբերյալ կտրվի տեղեկատվություն»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությանը, որով ԳՇ-ն պահանջում է վարչապետի և ՀՀ կառավարության հրաժարականը։ Նա իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ։