ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է փոփոխել Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները:
Գործող կարգավորմամբ` Հաշվեքննիչ պալատի անդամ լինելու համար սահմանված պահանջ է հանրային ֆինանսների բնագավառի հատվածի փորձը:
Օրինագծով առաջարկվում է, որ անդամին ներկայացվող պահանջներում կատարվի փոփոխություն ու դիտարկվի ոչ միայն հանրային ֆինանսների բնագավառում, այլ նաև ընդհանրապես ֆինանսական հատվածում աշխատանքային փորձի առկայությունը:
Եթե անձն ունի ֆինանսական համակարգում 10 տարվա աշխատանքային փորձ, որից 5 տարին` ղեկավար անձի, նաև աուդիտորի որակավորում, ապա կարող է դիտարկվել որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու: