ԱԺ նիստում, երբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը դատապարտեցին ադրբեջանցիների կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի քանդման գործողությունները, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ուրախությամբ արձանագրեց, որ իշխող ուժի իր գործընկերները վերադարձել են հայամետ քաղաքականություն։
«Վլադիմիր Վարդանյանը անցավ իր հիմնական մասնագիտական առաքելությանը՝ միջազգային մարդասիրական իրավունքին»,- նկատեց ԼՀԿ պատգամավորը։
Տարոն Սիմոնյանի այս խոսքն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների դժգոհությունը հարուցեց։ Ի պատասխան՝ ԱԺ նախագահն էլ արձագանքեց՝ «Դահլիճում գոռգոռոցներն անտեղի են, իսկապես հնչեցրած արտահայտությունը վիրավորական է մեզ համար, հայամետ քաղաքականություն թող վերադառնան նրանք, ովքեր հեռացել են այդ քաղաքականությունից»։
Մանրամասները՝ տեսանյութում․