Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևան կատարած այցի ընթացքում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Լավրովին հուշարձանի մոտ դիմավորել են Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով երեկ ժամանել է Երևան: Այսօր նախատեսված է նաև հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել էր, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում: Զախարովան տեղեկացրել էր նաև, որ բանակցություններում քննարկման առաջնային թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը: