ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է սահմանային իրադրությանը։
Նրա խոսքով՝ իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Ըստ նրա՝ Ադրբեջանն ակնհայտ կերպով սրում է իրավիճակը՝ դիմելով սադրիչ գործողությունների:
«Հայաստանը և Հայաստանի իշխանությունները մտադիր են դիմել այնպիսի քայլերի, որոնք կապահովեն տարածաշրջանում անվտանգությունը և խաղաղությունը: Մենք այս առումով վերահաստատում ենք մեր մոտեցումները: Մենք մեր տարածքային ամբողջականության հարցում չունենք որևէ զիջման ճանապարհ»,- ասաց պատգամավորը՝ կոչ անելով միջազգային կառույցներին՝ դիմել գործուն քայլերի։
Մանրամասները՝ տեսանյութում։