Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատունը Բուլղարիայի արտգործնախարարությանը բողոքի նոտա է հղել բուլղարացի պատգամավորներ Վալերի Սիմեոնովի և Իորդան Ապոստոլովի՝ օգոստոսի 6-7-ը Արցախ կատարած այցի կապակցությամբ:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Սիմեոնովն ունի հայամետ դիրքորոշմամբ և արդեն երրորդ անգամ է այցելում Արցախ, ուստի ներառված է ադրբեջանական «սև ցուցակում», վերջինիս արգելված է մուտք գործել Ադրբեջան:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ապոստոլովի համար Արցախ կատարած այցը նույնպես նման հետևանքների կարող է հանգեցնել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին բուլղարացի պատգամավորներ Վալերի Սիմեոնովի և Իորդան Ապոստոլովը Ստեփանակերտում հանդիպել են Արցախի Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ, խոսել Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողության մասին և պատրաստակամություն են հայտնել «աջակցել եղբայրական հայ ազգին իրենց բոլոր նախաձեռնություններում:
Բլուղարացի պատգամավորները հանդիպել են նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել Բուլղարիա-Արցախ խորհրդարանական և մարդասիրական կապերի զարգացմանն առնչվող հարցեր: