Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 132 նոր դեպք է հայտնաբերվել, բուժվել է 78, մահացել` մեկ մարդ, հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբին:
Մինչ օրս Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 4403 դեպք է հայտնաբերվել: 2819 մարդ բուժվել է, 52-ը՝ մահացել, 1532-ը շարունակում են բուժումը հատուկ ռեժիմի հիվանդանոցներում: Նրանցից 42-ի վիճակը գնահատվում է ծանր, 56-ը՝ միջին ծանրության, մյուսների վիճակը՝ կայուն:
Անցած ժամանակահատվածում անցկացվել է կորոնավիրուսի 276 338 թեստավորում։