Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ շարունակում է իրականացնել «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով Հայաստան է բերվել տեխնիկայի նոր խմբաքանակ: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ մամուլի ծառայությունից։
Շահառու հերթական համայնքներն են`
- Սյունիքի մարզի Սիսիան համայնք,
- Վայոց Ձորի մարզի Արենի համայնք,
- Լոռու մարզի Ախթալա համայնք:
Նշվում է, որ Սիսիան համայնքը կստանա համակցված ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա` 36 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ և աղբատար երկու մեքենա` յուրաքանչյուրը 35 միլիոն 250 հազար դրամ արժողությամբ:
Արենի և Ախթալա համայնքները կստանան մեկական աղբատար մեքենա` 32 միլիոն 350 հազար դրամ արժողությամբ:
«Այս փուլում ընդհանուր ներդրումը կազմում է 172 միլիոն 100 հազար դրամ»,- ասվում է հրապարակման մեջ։
‼️Եվս 172 միլիոն դրամի տեխնիկա` խոշորացված համայնքերին ☑️ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը,…
Опубликовано ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia Вторник, 4 августа 2020 г.