Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 200 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40.185-ի։ Օգոստոսի 8-ի տվյալները փոխանցել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 32.395 է, փաստացի բուժվում է 6.777-ը, գրանցվել է մահվան 785 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 174.438 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 228 են։