Արցախի իշխանությունները մտադիր են Մարտունիում 500 նոր բնակարան կառուցել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 23-ին մասնակցել է քաղաքի հիմնադրման 95-ամյակի տոնակատարությանը: «Տեղում հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել եմ, որ առաջիկա հինգ տարիներին շրջկենտրոնում կառուցվելու է մինչև 500 նոր բնակարան», – գրել է Հարությունյանը:
Մարտունիում մասնակցել եմ քաղաքի հիմնադրման 95-ամյակին նվիրված տոնակատարությանը
Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր Մարտունիում մասնակցել եմ քաղաքի հիմնադրման 95-ամյակին նվիրված տոնակատարությանը: Տեղում հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել եմ, որ առաջիկա հինգ տարիներին շրջկենտրոնում կառուցվելու է մինչև #500_նոր_բնակարան:Հանձնարարել եմ կարճ ժամանակում կազմել քաղաքի #հատակագիծը՝ ըստ դրա իրականացնելով բոլոր շինարարական աշխատանքները, ինչպես նաև առաջիկայում սկսել կոյուղու կառուցումը և ամբողջ ծավալով շարունակել սալապատման գործընթացը: Կասֆալտապատվի նաև շրջկենտրոնի կենտրոնական՝ «Մայիսի 9»-ի փողոցը: Ընթացիկ բազմաթիվ այլ ծրագրեր ևս կան: Այս ամենով հանդերձ՝ մոտ ապագայում Մարտունին բոլորովին նոր տեսք կստանա: Մոնթեի և մեր մյուս լեգենդար հերոսների պաշտպանած Հայրենիքում մեր քաղաքացին պետք է ապրի բարեկեցիկ կյանքով և ապագայի հանդեպ մեծագույն հավատով:
Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Воскресенье, 23 августа 2020 г.
Նախագահը հանձնարարել է սեղմ ժամկետում կազմել քաղաքի հատակագիծը՝ ըստ դրա իրականացնելով բոլոր շինարարական աշխատանքները, ինչպես նաև առաջիկայում սկսել կոյուղու կառուցումը և ամբողջ ծավալով շարունակել սալապատման գործընթացը: Կասֆալտապատվի նաև շրջկենտրոնի կենտրոնական՝ «Մայիսի 9»-ի փողոցը։