Սեպտեմբերի 10-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Մասնավորապես՝
-Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ,
-Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում՝ 8 հա, Սասունիկ գյուղում՝ 23 հա, Օշական գյուղում՝ 8000 քմ,
-Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 2000 քմ,
-Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 6000 քմ, Արզնի գյուղում՝ 1․5 հա, Գառնի գյուղում՝ 5000 քմ, Կոտայք-Կապուտան ավտոճանապարհին՝ 2 հա,
-Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 3 հա։
Նշվում է, որ հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 39․8 հա: