Սեպտեմբերի 25-ի երեկոյան Արարատ քաղաքում երկաթուղային ճանապարհը հատելիս «ԿամԱԶ»-ի վարորդը կոտրել է Հարավկովկասյան երկաթուղու ավտոմատ ուղեփակոցը․ հայտնել են ՀԿԵ մամլո ծառայությունից:
Ընկերությունում պնդում են, որ Գորիս քաղաքի բնակիչը, անտեսելով լուսացույցի ազդանշանն ու ճանապարհային նշանները, կատարել է գծանցում և բախվել երթևեկության ավտոմատ ուղեփակոցին:
Իրավապահները պարզել են վարորդի մեղքը։ Այժմ հստակեցվում է վնասի չափը, որը պետք է փոխհատուցի միջադեպի մեղավորը։