Ռուսաստանն արգելել է 68 տոննա մանդարինի ներկրումը Թուրքիայից Տուապսե և Նովոռոսիյսկ ծովային նավահանգիստներ:
Այս մասին հայտնում է «Ռոսսելխոզնադզորի» մամուլի ծառայությունը։
Թուրքիայից ներկրվող 68,87 տոննա ընդհանուր քաշով թարմ մանդարինի մի քանի խմբաքանակներ ստուգելիս «Ռոսսելխոզնադզորի» հարավային միջտարածաշրջանային վարչության մասնագետները հայտնաբերել են կարանտինի օբյեկտ՝ միջերկրածովյան մրգային ճանճ։ Բեռների ներմուծումը Ռուսաստանի Դաշնության տարածք արգելված է։
Նշվում է, որ ապրանքը պետք է վաճառվեր Մոսկվայում, Կրասնոդարում և Նովոռոսիյսկում:
Ի դեպ, Տուապսեում կրկին միջերկրածովյան մրգային ճանճ հայտնաբերելու պատճառով առգրավվել է 21,808 տոննա նուռ, որի ներկրումը ՌԴ նույնպես արգելվել է։
Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը երբեք Թուրքիան չի համարել ռազմավարական գործընկեր: