«Փաստ»-ը գրում է.
ՀՀ-ում տիրող ներքաղաքական տուրբուլենտ իրավիճակի արդյունքում օրվա իշխանություններն ամբողջությամբ ցայտնոտի մեջ են։ Կարծիք կա, որ գործ ունենք փլուզվող «շինության» հետ: Այս խուճապային իրավիճակն իր ազդեցությունն է ունեցել նաև Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների վրա, քանի որ հանձնաժողովը, որը ստեղծվել էր նախկին իշխանությունների գլխին հարվածող մահակի ֆունկցիա կատարելու համար, և մինչ պատերազմը «ճոխ-ճոխ» հայտարարություններով էր հանդես գալիս՝ անընդհատ շահարկելով տարածքային կորուստների, մոտ 20 դիրքի կորստի, մարդկային զոհերի և այլ թերացումների մասին, ներկայումս բախվել է լրիվ այլ իրողության։
Բանն այն է, որ 44 օր տևած պատերազմը զրոյացրեց այդ ողջ գործընթացը՝ անիմաստ դարձնելով այդ հանձնաժողովի գոյության իմաստն ընդհանրապես։
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: