Ընթացիկ 2020 թվականը առանձնահատուկ տարի էր նաև բյուջեի տեսակետից: Այս մասին ԱԺ-ի հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի իր ելույթում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը:
«Տեղի ունեցած գնահատականներն ու կանխատեսումները ինչպես 2020, այնպես էլ 2021 թվականի տնտեսական զարգացումների համար փոփոխվել են: Մենք ապրիլին ունեինք համաշխարհային տնտեսական 3 % անկման կանխատեսում, հունիսի կանխատեսումները փոքր-ինչ վատթարացել էին՝ 4,9% , հոկտեմբերին՝ 4,4 % անկում»,- ասաց Ջանջուղազյանը:
Ըստ նախարարի՝ 2020 թվականի համար կանխատեսվում էր 4% տնտեսական աճ և 6% տնտեսական անկում: Սակայն, Ռազմական դրության պայմաններում կառավարությունն ԱԺ ներկայացրեց 2020 թվականի բյուջեի նախագծի փոփոխություն, որտեղ 0,8 % լրացուցիչ անկում էր կանխատեսվում: Դա որոշակիորեն կանդրադառնա նաև հաջորդ տարվա վրա, ուստի, 2021 թվականը նույնպես բացառության տարի է բյուջեի գնահատման տեսանկյունից: Անորոշությունների աստիճանը, համավարակով պայմանավորված, շատ բարձր է:
Նշենք, որ 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ-ում անցավ գրեթե դատարկ դահլիճում: ԲՀԿ և ԼՀԿ պատգամավորները բոյկոտել էին ԱԺ-ի օրակարգը և լքել նիստերի դահլիճը: Նրանք պահանջում էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ռազմական դրության չեղարկումը և արտահերթ նիստի անցկացումը: Սակայն, իշխող «Իմ քայլը» նույնպես նիստին ներկայություն չի ապահովել: