Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն ապահովել են ադրբեջանցի զինվորականների շարասյունների անվտանգությունը, որոնք Շուշիից մեկնել են Ֆիզուլիի շրջան: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Հաղորդում է ТАСС-ը։
«Նոյեմբերի 19-ին ռուսական խաղաղապահ ուժերի պարեկությունն ապահովել է Շուշիից Ֆիզուլիի շրջան Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներին տեղափոխող հինգ ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժը»,-ասել է Կոնաշենկովդը: