Սփյուռքում հուսահատությունը մի կողմ են դրել և շարունակում են պայքարը: Աշխարհին արդարություն պարտադրելու ճանապարհին հայերը չեն պատրաստվում լռել: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
«Ֆրանսիայի տասնյակ խոշորագույն քաղաքներից մինչև Իտալիայի և այլ պետությունների բազմաթիվ շրջանների կողմից Արցախի ճանաչման բանաձևերի ընդունում, թուրքական արտադրության ապրանքների դեմ բոյկոտ, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում և միջազգային կազմակերպությունների կողմից թուրքական շահերը սպասարկող ծառայությունների կասեցում. հայրենիքի կողքին կանգնելու պատրաստակամության մեջ ոչինչ չի փոխվել»,- հայտնում են գրասենյակից։
Նշենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմին զուգահեռ, Սփյուռքի տարբեր քաղաքներում հայերը բողոքի ցույցեր են անցկացրել՝ դատապարտելով ադրբեջանա-թուրքական ագրեսիան։