Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, այսօր էլ իրավիճակին չի տիրապետում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։
Հարցին, թե պաշտպանական 9-րդ շրջանի ի՞նչ ձախողումների մասին է խոսում Փաշինյանը, Հակոբյանն արձագանքեց. «Դա առանձին վերլուծության թեմա է, այսօր չեմ խոսի այդ մասին»։
«Դա կհարցնեք՝ ում որ ինքը որոշել է աջակցի, այդ բարոյական աջակցությունը ստացե՞լ է, թե՞ չէ, բանակին հարցրեք՝ ստացե՞լ է բարոյական աջակցություն, թե՞ չէ», – ասաց Մովսես Հակոբյանը։
Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր ուղերձում ասել էր, թե 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի։
«Եվ այն գեներալը, որն իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, «բացահայտումներ» անում», – ասել էր նա։
Վարչապետն, ապա, նշել էր, թե իր տիկնոջ՝ Պաշտպանության բանակի հրամանատարական կետ այցը Պաշտպանության բանակին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով է ունեցել։