ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ղևոնդյանը նշանակել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։
Հիշեցնենք, որ Արմեն Ղևոնդյանը հեղափոխությունից հետո նշանակել էր Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Հիշեցնենք նաև, որ Եռակողմ հայտարարությունից հետո Արտաքին գործերի նախարարությունում կադրային փոփոխություններ են տեղի ունենում։
Զոհրաբ Մնացականյանը հրաժարականից հետո Արտաքին գործերի նախարար նշանակվեց Արա Այվազյանը։ Մի քանի փոխնախարարներ ևս աշխատանքից ազատման դիմումներ են գրել։