Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց Գարիկ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պաշտոնից և Ռազմիկ Թևոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ:
Հայտնի է, որ Թևոնյանը Երասխի գինու գործարանի տնօրենն է և դեռևս 2017-ին առաջադրվել է պատգամավորի թեկնածու «Ելք» դաշինքից։
Հիշեցնենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը չորեքշաբթի հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետին։ Այս մասին նա հայտնել Էր Facebook-ում և խոստացել մոտ ժամանակներս մանրամասն հաշվետվություն ներկայացնել կատարված աշխատանքների մասին։ Սարգսյանը հայտնել էր նաև, որ չնայած մարզպետի իր հրաժարականին, ինքը կմնա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում: