Ռուսաստանի Պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակում են պայթյունավտանգ իրերի ոչնչացումը։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ-ից։
Անցյալ օրվա ընթացքում ռուս խաղաղապահներն իրականացրել են տարածքի ինժեներական հետախուզություն և ականազերծում, մաքրել են 1.5 կմ ճանապարհ։ Ոչնչացվել է պայթյունավտանգ 189 առարկա։
Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը։Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: