Վիրավոր տղաները կունենան ձեռքերի գերժամանակակից պրոթեզներ: Այս մասին
հայտնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը։
«Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հիմնադրամը 100 հազար ԱՄՆ դոլար կներդնի ձեռքերի գերժամանակակից պրոթեզների նախագծի մեջ, որն իրականացնվելու «Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնի» հետ համագործակցությամբ»,-ընդգծել է պատգամավորը։
Նշենք, որ արցախյան պատերազմի հետևանքով ունենք ոչ միայն հազարավոր զոհեր, այլ նաև վիրավորներ։ Բազմաթիվ զինվորներ էլ այսօր հաշմանդամ են դարձել։