Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին Կառավարությունը որոշում ընդունեց։
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերի ու «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի կատարումն ապահովելու հանգամանքով:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ:
Կարգավորման նպատակը և բնույթը Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
Ակնկալվող արդյունքը Որոշման նախագծի ընդունմամբ կապահովի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացը: